Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
06.06.2019 | 13:30

Իսպանիայում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 5-4 հաշվով կամային հաղթանակ էր տարել ռուս Սերգեյ Ստեփանովի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Ամոյանը 8-0 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Պետիչին: Մեր ըմբիշը դարձել է ոսկե մեդալակիր: Բրոնզե մեդալ է նվաճել 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, արծաթե մեդալի է արժանացել Հայկ Մելիքյանը՝ 67 կգ:

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ